Լուիզիանայում ջրհեղեղի զոհ է դարձել 10 մարդ
Ամերիկյան Լուիզիանա նահանգում խոշոր ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այդ մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը:
Ըստ նահանգի նահանագապետ Ջոն Էդվարդսի՝ աղետի գոտուց տարհանված բնակիչների թիվն արդեն գերազանցում է 30 հզ-ը: Նրանց կեսը գտնվում է հատուկ ապաստարաններում:
Բնական տարերքի հետևանքով վնասվել է ավելի քան 40 հզ տուն: Փրկարարները շարունակում են տարհանել վտանգավոր գոտում հայտնված բնակիչներին:
Ավելի վաղ Էդվարդսը այս տարերքը աննախադեպ է անվանել Լուիզիանայի նորագույն պատմության համար... Читать дальше...