Արցախցի Աստղիկն ու ուկրաինուհի Լիզան. կրթությունը՝ պայթյունների տակ
Երեւանի պետական համալսարանի բակում մեզ ժպտում է Աստղիկը: Ժպիտի հետեւում ուժ ու հուզմունք կա. Աստղիկը գիտի՝ զրույցը հեշտ չի լինելու, բայց վստահ է՝ այս պատմությունը պետք է պատմել:
Երեք անգամ կյանքը սկսել զրոյից
21-ամյա Աստղիկ Բաբայանն Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղից: Սա իր ու ընտանիքի վերջին «հիմնական» հասցեն է. 1992թ.–ից ընտանիքը տեղահանվել է երեք անգամ:
«Հայրս ծնունդով Այգեստան (Չայլու) գյուղից է: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ... Читать дальше...