ԱՄՆ Պետդեպ. «Ապրիլի 5-ի հանդիպման թեման խաղաղ գործընթացը չէ»
Ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը հրավիրվել է առաջիկա հանդիպմանը, Մեթյու Միլերն ասել է.
«Հանդիպման թեման խաղաղ գործընթացը չէ։ Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Հայաստանի հանդիպումն է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցությունը եւ Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային հանդիպում չէ»։