Լալայանների ներկան, որ մնացել է անցյալում
Վարդուկ եւ Սալիմ Լալայանների կրտսեր որդին` Վահրամը, զոհվել է 2020-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Ավագ որդուն` Խաչատուրին, նրանք կորցրել են առաջին պատերազմում:
Լալայանների ընտանիքը Լեռանային Ղարաբաղի Հադրութի շրջանից է։ Նրանց գյուղը՝ Մեծ Թաղերը, 44-օրյա պատերազմի հետեւանքով անցել է Ադրբեջանին։ Մի քանի ամիս Ստեփանակերտում ապրելուց հետո ամուսինները տեղափոխվել են Հայաստան՝ Արարատի մարզի Այնթապ գյուղ։
Այստեղ տուն են գնել զոհվածների ընտանիքներին պետության հատկացրած գումարով, բարեկամների աջակցությամբ... Читать дальше...