Ռուս կամավորները նոր շունչ են բերել Երեւանի բուսաբանական այգի
Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների մի խումբ կամավորական աշխատանք է սկսել Երեւանի բուսաբանական այգում: Նախաձեռնության նպատակն է միավորել մարդկանց, որոնք սիրում են բնությունը, ցանկանում են այգին ավելի գրավիչ դարձնել ու պատրաստ են շաբաթը մեկ օր օգնել այգու աշխատակիցներին:
Ամեն չորեքշաբթի երիտասարդներն աշխատում են այգու տնկարանի նոր ղեկավար Զոյա Դուտովայի ղեկավարությամբ, որը եւս Հայաստան է տեղափոխվել փետրվարի 24-ից հետո: Նա 13 տարի աշխատել է Սանկտ Պետերբուրգի բուսաբանության ինստիտուտում:... Читать дальше...