Անահիտ Ադամյան. Ինձ համար Ավետիքը բացառիկ է բոլոր առումներով
Զրուցել ենք մայիսի 14-ին կալանավորված «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կնոջ՝ Անահիտ Ադամյանի հետ:
- Պատմեք ձեր մասին, ինչպե՞ս եք ծանոթացել Ավետիքի հետ:
- Ես Աբովյան քաղաքում եմ ծնվել, ինժեներների ընտանիքում։ Մայրս ազգությամբ ռուս է, եւ մենք տանը հիմնականում ռուսերեն էինք խոսում, բայց հայրս կտրականապես որոշել էր, որ մենք հայկական դպրոց ենք գնալու։ Եվ, եթե այդ ժամանակ մարդիկ իրենց երեխաներին ռուսական դպրոց էին ուղարկում... Читать дальше...