Պուտին. Կան ինքնիշխան պետություններ եւ գաղութներ. այլ տարբերակ չկա
«Աշխարհը շատ արագ է փոխվում: Որեւէ առաջնորդության հավակնելու համար ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ, ցանկացած էթնոս պետք է ապահովի իր ինքնիշխանությունը»,- ասել է նա՝ հանդիպելով երիտասարդ ձեռներեցների հետ։
«Միջանկյալ վիճակ չկա՝ կա՛մ երկիրը ինքնիշխան է, կա՛մ գաղութ է»,- նշել է նա։
Պուտինի խոսքով, կոշտ աշխարհաքաղաքական պայքարում գաղութները գոյատեւելու շանս չունեն։
ՌԴ նախագահը նշել է, որ չի ցանկանում կոնկրետ երկրների անուններ տալ՝ «որեւէ մեկին չվիրավորելու համար»։