Արմեն Շեկոյան. Միակը, ում նրանք չեն ծառայում, իրենց հայրենիքն է
Պիտի գրեի, որ Արմեն Շեկոյանն անվերջ է, ինչպես անվերջ է նրա «Հայկական ժամանակը», բայց 2021-ին նրա երկրային ժամանակն ավարտվեց: Գիտեի, որ հիվանդ է, բայց բոթը անսպասելի էր. Արմեն Շեկոյան ու մահ՝ անհամատեղելի ու անհամադրելի էին թվացել ինձ: Չգիտեմ՝ ցավ, չգիտեմ՝ տխրություն, մռայլ մի թախիծ իջավ ու փորձեց իրենով ծածկել անհոգ ու անհետևանք հիշողությունները, որ մնացել էին անցյալ դարից, նույնիսկ հազարամյակից:
***
Երբ շաբաթը հինգ օր՝ օրը մի քանի անգամ մտնում ու դուրս ես գալիս նույն շենք, ոնց էլ լինի... Читать дальше...