Անուշ Գասպարյան. «Անհավանական բարի պատմությունը»
ժամացույցը զնգաց 11:30: Իննամյա քույրս հասկացավ, որ ինձ կաթ տալու ժամանակն է: Այդպես էր ասել մայրս, ով գնացել էր Գյումրու ծննդատուն` ծննդյան վկայականս ստանալու: 11:40 ես պիտի դառնայի 25 օրական: Առաջին հայացքից մի սովորական ժամ, որ փոխեց բոլորիս կյանքը` ոմանց համար այն չեկավ, ոմանք դժբախտացան, ոմանք անտուն մնացին, իսկ ոմանք էլ` հերոսացան: Հերոսացավ նաև քույրս, ով տեսնելով տան փլվող պատերը, առանց վայրկյան մտածելու, թաց բարուրի միջից գրկելով ինձ դուրս է փախչում` չմոռանալով նաև ծածկոց վերցնել, որ չմրսեմ դեկտեմբերյան ցրտից... Читать дальше...