Դանիել Վարուժանն ու Մխիթարյան միաբանների «սեւ սիրտը»
1963 թ.-ին Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը (ԳԱԹ) Նյու Յորքից տիկին Վերոնիկ Վարուժան-Սաֆրազյանից եւ Արմեն ու Հայկակ Վարուժաններից ստացավ նրանց հոր՝ Դանիել Վարուժանի արխիվը: Կրտսեր որդուն՝ Հայկակ Վարուժանին, հայրը չի տեսել. նա ծնվել է 1915 թ.-ի օգոստոսի 16-ին, նույն օրը, երբ Դանիել Վարուժանին Թյունեյ գյուղի մոտ սպանեցին վարձկան քրդերը:
Վարուժանի արխիվը նրա այրու՝ Արաքսի Վարուժան-Աբիկյանի մոտ էր: 1915 թ.-ին, Վարուժանի սպանությունից հետո... Читать дальше...