Քյալլա-«կիալա»՝ Գյումրին Մեթի, Նիկի, Քեթրինի եւ Թհոնգի աչքերով
Ինչպիսի՞ն է Գյումրին: Այս հարցի լավագույն պատասխանների հեղինակները գյումրեցիներն են, քաղաքի հին ու նոր, իրական ու մտացածին պատմություններով, քաղաքով ապրող մարդկանց ու պատմական շինությունների հիշողություններով, որոնք փաթեթավորվում են կատակների ժապավենով ու հրամցնում:
Բայց քաղաքը նման է մարդուն, ինչքան էլ ճանաչես ինքդ քեզ, միեւնույնն է, ներքին բջիջներով կառուցված տեսակիդ արտացոլանքը տեսնում ու գնահատում են ծանոթ-բարեկամները, ընկերներն ու նույնիսկ թշնամիները: Քաղաքը ճանաչելու համար էլ նախ հարկավոր է ծանոթանալ... Читать дальше...