Վարչապետը «ունիկալ» է համարում հայ-ռուսական հարաբերությունները
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այսօր հրաժեշտի հանդիպում ունենալով Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ, վարչապետն ասել է.
«Այսօր պետք է արձանագրենք, որ մենք ունիկալ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ, մանավանդ, որ աշխատանքի մեծ դաշտ ունենք եւ առհասարակ ցանկացած բարեկամության պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել»: