Հայաստան կժամանի Բուլղարիայի նախագահը
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Նախագահ Ռումեն Ռադեւին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Բուլղարիայի նախագահը կայցելի նաեւ Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց: