Կարեն Կարապետյանը խոսել է առաջիկա 4 տարվա անելիքների մասին
«2018 թվականը շատ կարեւոր է: Մակրո առումով, մեր կառավարության առջեւ ի՞նչ խնդիրներ են կանգնած. մենք 2018, 2019, 2020, 2021 թվականներին ունենալու ենք տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք եւ իրավունք են տալու մեր երկրում կատարել երկարատեւ, ֆունդամենտալ ռեֆորմներ, որոնք ունեն երկար հորիզոն եւ ստեղծում են հաստատուն աճի հիմք», - ասել է վարչապետը՝ փետրվարի 9-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ: