Քննարկվել է հայ-ամերիկյան քաղաքական երկխոսության ակտիվացումը
Այդ մասին երկրի ղեկավարն ասել է փետրվարի 9-ին՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ հանդիպմանը:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը եւ զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին՝ քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են վերջին շրջանում որոշակի առաջընթաց արձանագրած տնտեսական համագործակցության զարգացմանը զուգահեռ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ու Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության միջոցով», - ասված է հաղորդագրության մեջ: