Հայտնի են գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի պայմանները
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր ասել է, որ առաջիկայում կմեկնարկի գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգային ծրագիրը, որը նախատեսում է բավական մատչելի պայմաններ տնտեսությունների համար:
Այս մասին նախարարն ասել է «Օքսֆամ Հայաստանյան» գրասենյակի եւ «Հայաստանի գյուղատնտեսական դաշինք»-ի համատեղ կազմակերպած «Ֆերմերական կոնգրես»-ի ժամանակ:
Իգնատի Առաքելյանի խոսքով`լիզինգը նախատեսվում է տրամադրել տարեկան 2-3% տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով եւ 20% կանխավճարով:
Նախարարը նաեւ կարեւորել է ոռոգման կաթիլային համակարգի եւ հակակարկտային ցանցերի ներդրումը` նշելով, որ մասնագիտացված ընկերությունների հետ հաշվարկներ են իրականացվում այս համակարգերի ներդրման հարցում` երկարաժամկետ եւ էժան վարկային ռեսուրսների ներգրավման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով: