Միլիարդատերերը Թրամփի պատճառով «աղքատացել են»
Աշխարհի 500 մեծահարուստները շուրջ $35 մլրդ են կորցրել միջազգային ֆոնդային բորսաների ցնցումների պատճառով՝ կապված Վաշինգտոնում ծագած սկանդալի հետ, գրում է Bloomberg-ը:

Ըստ գործակալության՝ միջազգային ֆինանսական ինդեքսները նախօրեին կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին «Իսլամական պետություն» խմբավորման մասին գաղտնի տեղեկատվություն է տրամադրել: Պատճառներից մեկն էլ ԱՄՆ նախագահի կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին պաշտոնից ազատելն էր:

Bloomberg-ի տվյալներով՝ ֆինանսական շուկայի այս իրավիճակից ամենաշատը տուժել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ կորցնելով $2 մլրդ այն բանից հետո, երբ սոցցանցի բաժնետոմսերի գներն անկում են ապրել 3,3%-ով:

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կորցրել է շուրջ $1 մլրդ՝ ընկերության բաժնետոմսերի 2,8% էժանացման պայմաններում: Amazon-ի բաժնետոմսերի 2,2% անկման պատճառով ընկերության հիմնադիր Ջեֆֆ Բեզոսն էլ կորցրել է $1,7 մլրդ, իսկ Inditex տեքստիլ կոնցեռնի եւ Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ $355 մլն: