ՀԷՑ-ը 2016-ը փակել է 23,3 մլրդ շահույթով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016-ին 23,3 մլրդ շահույթ է գրանցել:

Այս մասին այսօր հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ նշելով, որ 2016թ. օգոստոսից ՀԷՑ-ը ձերբազատվել է ժամկետանց բոլոր պարտավորություններից:

Անցնող տարում ընկերությունը գրանցել է էլեկտրաէներգիայի կորստի 3-տոկոսանոց նվազում: Նոր ներդրումային ծրագրերի դեպքում ընկերությունը նախատեսում է կորստի կրճատումը հասցնել 9%-ի:

Կարեն Հարությունյանն ընդգծել է, որ կորստի կրճատման ազդեցությունը զգալի կլինի 2020-ից հետո:

Մինչ այդ ՀԷՑ-ում մշակվում է երկու նոր՝ $200 եւ $500 մլն արժողությամբ վարկային- ներդրումային ծրագիր, որոնց թիրախում բաշխիչ ցանցերի վերանորոգումն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն է:

ՀԷՑ ղեկավարությունը, սակայն, նկատում է՝ ցանկացած դեպքում խուսափելու են սակագնի բարձրացման վրա ազդեցություն թողնող ներդրումային ծրագիր ներկայացնելուց: Սակագնի բարձրացման վրա, ըստ ՀԷՑ ղեկավարության, էական ազդեցություն չի գործի նաեւ ատոմակայանի՝ վերանորոգման անհրաժեշտությամբ փակվելու հարցը:

Խոսելով տեխնիկական վերազինման ծրագրերի մասին՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը նշել է, որ առաջիկա երկու տարում անցնելու են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման. 2020-ից հետո ընկերությունն այլեւս չի սպասարկելու ինդուկցիոն հաշվիչներ: Փոխարենը գործելու է АСКУЭ համակարգն ու նոր մեթոդ, որը հաշվիչի ծախսը կփոխանցի բաժանորդի սմարթֆոնին:

Խոսելով ոլորտի ազատականացմաննն ուղղված շշուկների մասին՝ Կարեն Հարությունյանը նշել է, որ ներկայում քննարկում է էլեկտրաէներգիայի վաճառքն այլ ընկերություններին փոխանցելու տարբերակը, ինչը դրական կարող է ազդել շուկայի վրա:

«Այդ դեպքում ՀԷՑ-ը կշարունակի մնալ որպես էլեկտրաէներգիա բաշխող՝ վաճառքը փոխանցելով այլ կազմակերպությունների»,- տեղեկացրել է ընկերության տնօրինությունը:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը 2015-ից ընդգրկվել է «Տաշիր գրուպ» ընկերության կազմում: