ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկեր կտրամադրի MasterCard Instant issue քարտերին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն կտա սպառողական վարկեր ստանալ MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:
Ինչպես նշել են բանկում, աշխատավարձի 8-ապատիկի չափով եւ 4 մլն դրամը չգերազանցող սպառողական վարկերը կտրամադրվեն հաճախորդների գործող քարտերին կամ MasterCard Instant issue նոր քարտերին:
«Վարկային հայտի հաստատումից հետո` պայմանագրի ստորագրման փուլում, արդեն հաստատված վարկը կտրամադրվի ակնթարթային տրամադրման հատուկ քարտերին: Վարկի գումարը ստանալու համար բանկ կրկին այցելելու անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ հաճախորդն արդեն իսկ կունենա MasterCard վճարային համակարգի հատուկ քարտը, որին էլ կտրամադրվի վարկը»,- ասված է հաղորդագրությունում:
Հաճախորդը կարող է օգտագործել իր վարկային միջոցներն իրեն հարմար տարբերակով` կանխիկացնել գումարը, կատարել անկանխիկ վճարումներ եւ այլն:
Քարտը տրամադրվում է րոպեների ընթացքում եւ արտոնյալ պայմաններով: Քարտի թողարկումն անվճար է, սպասարկումը` ամսական 590 դրամ կամ տարեկան 5900 դրամ` հաճախորդի ընտրությամբ:
Գումարի կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներով առանց միջնորդավճարի է, իսկ կանխիկացման օրական գործարքների առավելագույն գումարը կազմում է 5 մլն դրամ: