Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Բարի ախորժակ» կամ գաստրոտուրիզմի հեռանկարները Հայաստանում

«Բարի ախորժակ» կամ գաստրոտուրիզմի հեռանկարները Հայաստանում

Ասում են՝ ազգային խոհանոցի պատմությունը նույնքան կարեւոր է, որքան եկեղեցունը, պանիրն էլ նույն ուշադրությանը պետք է արժանանա, որքան 16-րդ դարի շինությունը:

Հենց ազգային խոհանոցի՝ որպես մշակութային ատրիբուտի ճանաչողության բարձրացմանն է ուղղված աշխարհում 90-ականներից թափ առնող գաստրոտուրիզմը:

Հայաստանում զբոսաշրջության այս ուղղության հեռանկարների շուրջ Banks.am-ը զրուցել է &laquo;Արեւաքար&raquo; գործակալության գաստրոտուրերի կազմակերպիչ, գործարար եւ բլոգեր Աննա Մազմանյանի հետ:

Ուտելիքը մտերմացնում է

&laquo;Ուտելիքի շնորհիվ ավելի շատ ինֆորմացիա ես ստանում, քան արձան կամ շինություն ուսումնասիրելիս,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է Աննա Մազմանյանը՝ վկայակոչելով սեփական փորձը: -Երբ խոհարարը պատմում է, թե ինչու հացն ունի այս անվանումը, ինչու են այս ճաշատեսակն ուտում գյուղում, իսկ մյուսը՝ քաղաքում, արդեն իսկ ծանոթանում ես այդ երկրի մշակույթին: Մյուս կողմից, ուտելիքի շուրջ ավելի շուտ ես կապվում երկրին, իսկ ուրիշների հետ սեղան նստելիս շատ արագ մտերմանում ես, որովհետեւ ուտելիքը մտերմացնում եւ միավորում է&raquo;:

Մասնագետները գաստրոտուրիզմում առանձնացնում են երկու ուղղություն՝ քաղաքային եւ գյուղական, դրանք էլ իրենց հերթին բաժանվում են ավելի մանր ենթաճյուղերի:

Գաստրոտուրիզմի համար արդեն ավանդական եվրոպական եւ ամերիկյան քաղաքների կողքին այսօր պահանջված ուղղություններ են դարձել ասիական երկրները, մասնավորապես՝ Վիետնամը եւ Հնդկաստանը: Ավելին, Հայաստանի հետ միեւնույն տարածաշրջանում գտնվող Վրաստանը National Geographic ամսագրի կողմից բազմիցս հիշատակվել է որպես գաստրոզբոսաշրջիկների համար պահանջված կամ ուշադրության արժանի ուղղություն:

Աննա Մազմանյանը նշում է, որ զբոսաշրջության այս տեսակը առանձնահատուկ է նրանով, որ կախված չէ եղանակային պայմաններից, չունի սեզոնայնություն, հասանելի է ցանկացած սոցիալական շերտի, ցանկացած տարիքի, կրոնի կամ ազգության ներկայացուցչի համար. այլ կերպ ասած, ուտելիքն ամենահեշտ ու մատչելի ձեւն է՝ ներկայացնելու երկրի պատմությունը եւ մշակույթը:

Բլոգերից՝ գործարար

Լինելով ակտիվ գաստրոտուրիստ՝ Աննա Մազմանյանը դեռ 2010թ. սկսել է ճամփորդությունների մասին տպավորություններով կիսվել իր Food Adventures բլոգում:

&laquo;Այն ժամանակ երեխաներս փոքր էին: Եվ ես ուզում էի՝ ուրիշ մայրերն իմանան, որ ճիշտ կազմակերպելով ձեր ճանապարհորդությունը, նույնիսկ փոքր երեխա ունենալու դեպքում կարող եք շատ լավ ժամանակ անցկացնել՝ ե՛ւ դուք, ե՛ւ ձեր երեխաները&raquo;,- ասում է Աննան:

Ժամանակի ընթացքում կուտակված փորձը եւ երկար պրպտումները դրդել են ինքնուրույն մշակել գաստրոփաթեթներ՝ տարբեր ուղղություններով:

&laquo;Երբ սկսեցի ավելի հաճախ այցելել Հայաստան, անընդհատ մտածում էի՝ ինչու մենք չենք օգտագործում այն ռեսուրսները, որ ունենք: Եվ որոշեցի ինքս օգտագործել. մոտ մեկ տարի ծախսեցի, շրջեցի այն ռեստորաններով, հյուրանոցներով, որտեղ կցանկանայի բերել ընկերներիս կամ իմ բլոգն ընթերցողներին: Հետո կազմեցի ինչ-որ փաթեթներ, եւ շատ ակտիվ դա սկսեց զարգանալ&raquo;,- պատմում է մոսկվաբնակ գործարարը:

Այսօր Աննա Մազմանյանը համագործակցում է Հայաստանում գործող &laquo;Արեւաքար&raquo; տուրիստական ընկերության հետ, որն առաջարկում է բացառապես գաստրոտուրեր:

Խոհանոցային առանձնահատկություններ

&laquo;Այո՛, երկիրը փոքր է, բայց տարբեր մարզերում ունի շատ հետաքրքիր ու իրարից տարբերվող խոհանոց եւ ճիշտ շեշտադրելու դեպքում մենք կարող ենք ստանալ մեր երկրի գաստրոնոմիկ քարտեզը՝ դրանով մեծ հետաքրքրություն առաջացնելով օտարերկրացիների մոտ&raquo;,- վստահ է Աննա Մազմանյանը:
[[gallery1]]
Խոսելով Հայաստանի տարբեր շրջանների գաստրոնոմիկ տարբերությունների մասին՝ նա հատկապես առանձնացնում է Գյումրիի ուտեստները եւ դրանց անվանումները, ինչպես նաեւ Ալավերդու շրջանը, որտեղ տարածված են այծի միսը եւ պանիրը:

Չնայած այդ բազմազանությանը՝ այստեղի ռեստորաններում ճաշացանկը շատ միօրինակ է, իսկ տարածաշրջանին բնորոշ յուրահատուկ ուտեստները երբեմն ներկայացված են ձեւականորեն եւ պատվիրելիս հասանելի չեն լինում, որովհետեւ չկա պահանջարկ:

&laquo;Պահանջարկը խորովածն է, լավաշը կամ գաթան: Մինչդեռ հենց տուրիստական կազմակերպությունները իրենք պետք է փոխեն այդ պահանջարկը, իրենք պետք է ձեւավորեն մենյուները՝ ճիշտ տպավորություն թողնելու համար&raquo;,- կարծում է Աննա Մազմանյանը:

Պոտենցիալ գաստրոտուրիստները

Ուսումնասիրելով միջազգային փորձը եւ հայաստանյան առանձնահատկությունները՝ գործընկերները եկել են այն եզրակացության, որ շեշտը պետք է դնել Ռուսաստանի վրա, ինչը համեմատաբար ավելի հեշտ է, քանի որ չկա լեզվի խնդիր: Բացի այդ, հայկական խոհանոցը կարող է գրավիչ լինել Ասիայի, ինչպես նաեւ BRICS երկրների համար, որոնք, ըստ միջազգային վիճակագրության, համարվում են ամենաշատ ճամփորդող զբոսաշրջիկները:

Մյուս կողմից, անչափ կարեւոր է զարգացնել ներքին տուրիզմը, քանի որ &laquo;եթե չկա ներքին տուրիզմ, չի կարող լինել արտաքին&raquo;:

&laquo;Եթե քո երկրի քաղաքացին չունի հնարավորություն գոնե տարին մեկ անգամ հանգստանալ իր երկրում գտնվող հյուրանոցում, ուրեմն այստեղ ինչ-որ բան սխալ է&raquo;,- կարծում է Աննան:

Այնուամենայնիվ, ցանկացած տուր կազմակերպելիս պետք է հստակ իմանալ՝ որ երկրի զբոսաշրջիկի համար է այն կազմակերպվում, քանի որ &laquo;նույն փաթեթը չի կարելի վաճառել եւ՛ չինացուն, եւ՛ ռուսին&raquo;:

Լավագույն PR-ը ճիշտ տպավորությունն է

Աննա Մազմանյանը կարծում է, որ ժամանակակից աշխարհում լավագույն PR-ը ճիշտ տպավորությունն է, որն արտացոլվում է սոցցանցերում եւ ինտերնետային տարբեր հարթակներում:

&laquo;Աշխարհում շատ բան արդեն փոխվել է. մարդիկ էլ չեն գնում տուրիստական ցուցահանդեսների, չեն դիմում տուրգործակալություններին, այլ այդ ինֆորմացիան ստանում են սոցցանցերից ու իրենց ընկերներից: Հատկապես որ կա Booking, Trip Adviser: Հետեւաբար, ամեն ինչ պետք է գրագետ արվի, իսկ դրա համար անհրաժեշտ են բարձր մակարդակի եւ մեծ փորձ ունեցող պրոֆեսիոնալներ&raquo;,- կարծում է Աննան:

Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանի եւ հայկական խոհանոցի մասին տեղեկություն կարող են փոխանցել նաեւ տարբեր քաղաքներում գործող հայկական ռեստորանները. վերջիններիս վրա հատկապես մեծ պատասխանատվություն է դրված, որովհետեւ նրանց մոտ մտնող տեղացին արդեն կարծիք է կազմում Հայաստանի եւ հայկական խոհանոցի մասին, եւ կախված դրանից՝ որոշում է այցելել Հայաստան կամ չայցելել:

Դժվարություն եւ պատասխանատվություն

Խոսելով գաստրոտուրիզմի հայաստանյան դաշտում մրցակցության բացակայության մասին՝ Աննա Մազմանյանն առանձնացնում է երկու կետ՝ դժվարություն եւ պատասխանատվություն:

&laquo;Լինել առաջինը, իհարկե, բավականին դժվար է, որովհետեւ դու անում ես ամեն ինչ: Դու բացում ես պատմությունը, դու հանում ես պատմական բաղադրատոմսերը, գտնում ես խոհարարին, որ կարող է այդ բաղադրատոմսը պատրաստել, պատրաստում ես էքսկուրսավարին... &raquo;,- ասում է Աննան:
[[gallery2]]
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ դա ունի իր առավելությունը. կառուցել զրոյից եւ դնել գրագետ հիմք եւ ոչ թե հետագայում ուղղել սխալները:

&laquo;Պետք է հասկանալ, որ գաստրոտուրիզմը միայն եկեղեցի տեսնելուց հետո ուտելը չէ. գաստրոտուրիզմը միջոց է երկրի պատմությունը եւ ավանդույթները փոխանցելու համար: Հետեւաբար, անհրաժեշտություն կա ճիշտ մշակել այդ ինֆորմացիան եւ ճիշտ մատուցել&raquo;,- ասում է նա:

Սխալվելու իրավունք չունենք

Գաստրոտուրիզմի, եւ ընդհանուր առմամբ, տուրիզմի զարգացման համար, Աննա Մազմանյանի կարծիքով, գլխավոր նախապայմանը պետության, մասնավոր սեկտորի եւ հասարակության, տարբեր ասպարեզների մասնագետների միավորումն է: Ընդ որում, պետք է սկսել ամենատարրական բաներից, օրինակ, աղբահանությունից:

&laquo;Ես ուզում եմ դիմել մեր մարզպետներին, քաղաքապետներին ու գյուղապետներին. երբ որ դուք հյուր եք հրավիրում ձեր տուն, դուք տունը չե՞ք հավաքում: Նույնը պետք է անել ձեր մարզերում, գյուղերում ու քաղաքներում&raquo;,- իր վրդովմունքն է հայտնում Աննան՝ հավելելով, որ գաստրոտուրիզմը հատկապես անհամատեղելի է սննդի կետերի մոտ կուտակված աղբի հետ:

&laquo;Նման տարրական բաներում մենք սխալվելու իրավունք չունենք: Մենք չունենք ֆանտաստիկ PR արված տեղեր, որպեսզի մտածենք՝ դե Փարիզն ենք, ոնց էլ չլինի, տարեկան 50 մլն մարդ կգա: Ո՛չ&raquo;,- հավելում է գործարարը:

Աննան հավատացած է, որ եթե լինի այդ համախմբումը, եթե մարդիկ փորձեն միմյանց օգնել բարտերային սկզբունքով կամ ֆինանսապես, մարդկային ռեսուրսներով կամ կապերով, 10 տարի հետո Հայաստանը ֆանտաստիկ արդյունք է ունենալու:

&laquo;Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ արագընթաց գնացքը մեր առջեւով անցնում է, ու մեր խնդիրը դարձել է վազելով հասնել գնացքի գոնե վերջին վագոնի վերջին նստարաններին&raquo;,- եզրափակում է Աննա Մազմանյանը:

Վիկտորյա Անդրեասյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельск пришел долгожданный ледоход



VIP

Детская фотосессия театра кукол «Ульгэр» в Улан-Удэ




Українські новини

Магазин дверей і підлогового покриття Albero: якісна продукція для кожного клієнта



Новости 24 часа

Врач Тяжельников рассказал, какое мясо лучше всего подходит для шашлыка



Game News

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



Москва

Молочка и салаты: в Роскачестве назвали продукты, которые не стоит брать на пикник



News Every Day

Tyson Fury vs Oleksandr Usyk undercard: Who is fighting on huge Saudi bill?



Интернет

Франция выкупит ключевые активы IT-гиганта Atos из-за долгов



Москва

WSJ: в НАТО сочли маловероятным нападение России на страны альянса



Филипп Киркоров

Киркоров потратил 200 млн рублей на ремонт и золотые унитазы



Москва

«Мечтала попасть в твои руки»: Якутянка побывала на макияже у Гоар Аветисян



Рафаэль Надаль

Надаль навестил в больнице 16-летнюю российскую теннисистку



Москва

Врач Тяжельников рассказал, какое мясо лучше всего подходит для шашлыка



Александр Бастрыкин

Бастрыкин поручил представить доклад по делу о побоях 10-летней девочки в реабилитационном центре



Симферополь

Крымские проекты победили в Международном профессиональном конкурсе НОПРИЗ на лучший проект – 2023



Москва

Эхо стрельбы под Цимлянском долетело до Москвы



Москва

Собянин рассказал о строительстве электродепо «Южное» для Замоскворецкой линии



Москва

Хоккейный клуб из Балашихи выиграл Кубок Регионов



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Вокруг парка на электромобиле: что будет доступно напрокат в Москве





Путин в России и мире
Москва

«Ану-ка, девушки!»: какой была легендарная передача, которая вернется на ТВ


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Генсек НАТО прибыл в Киев: главные заявления Столтенберга и Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Владимир Высоцкий

Что Золотухин рассказывал про некрасивые тайны Таганки и почему Высоцкий его не простил



Москва

Их ракетки – что молнии: в Великом Новгороде реализуется проект по теннису для ребят с ОВЗ

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net