Երիտասարդները կքննարկեն տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը
Այսօր ժամը 14:00-ին ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դահլիճում (Աբովյան 52) կբացվի «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր-5» երիտասարդական գիտաժողովը:

Գիտաժողովում, որը կտեւի մինչեւ մայիսի 21-ը, քննարկումներն իրականացվելու են սեկցիոն ձեւաչափով, սեկցիաները ղեկավարում են անվանի գիտնականներ:

Գիտաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ տնտեսագետներին ներկայացնելու մասնագիտական ոլորտում իրականացրած սեփական հետազոտությունները: Երիտասարդների վերլուծությունները կներկայացվեն տնտեսական քաղաքականություն մշակող կառույցներին:

Գիտաժողովին մասնակցում են պատվիրակներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինաից, Տաջիկստանից, ինչպես նաեւ Հայաստանի՝ տնտեսագիտական մասնագիտություններ ունեցող գրեթե բոլոր բուհերի, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ներկայացուցիչները։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը եւ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: