«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը կհեշտացվի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունները:
Մասնավորապես, հանձնարարվել է բարձրացնել ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմն ու նվազեցնել պարտադիր կանխավճարների չափը` անհրաժեշտության դեպքում հարցը քննարկելով նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի հետ:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի արդյունավետության եւ հեռանկարների մասին Banks.am կայքը 2016թ. մայիսին զրուցել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հետ: