Առէկսիմբանկը Մարտի 8-ի առթիվ գործարկել է ակցիա
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, գործարկել է հատուկ ակցիա` «Մարտի 8-ին` 8 նվեր»:
Բանկում նշել են, որ մարտի 9-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում բոլոր կանայք եւ աղջիկները, որոնք կցանկանան ձեռք բերել բանկի պլաստիկ քարտեր, կստանան 8 նվերից բաղկացած տոնական փաթեթ, որը ներառում է՝
- Անվճար միջազգային պլաստիկ քարտ՝ MasterCard Standard` 1 տարի գործողության ժամկետով եւ առանց չնվազող մնացորդի:
- MasterCard Gold տեսակի քարտ` 75% զեղչով, 1 տարի գործողության ժամկետով եւ առանց չնվազող մնացորդի:
- Քարտի դրական մնացորդի նկատմամբ տարեկան 8.7% հաշվարկում` ՀՀ դրամով:
- Բանկի գլխամասային գրասենյակում 75x310x435 չափսի պահատեղի տարեկան վարձակալության դեպքում` 50% զեղչ:
- Mobile Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն:
- Internet Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն:
- Զեղչեր հետեւյալ սպասարկման կետերում` Ani Boutique - 7%, Gold’s Gym (SPA) - 10%, Plato - 15%, Tibet - 10%, Pixel – մինչեւ 20% (աքսեսուարներ), 3-5% (տեխնիկա), Sacvoyage -5%:
«Մարտի 9-ից մինչեւ մայիսի 5-ը ակցիայի շրջանակում ձեռք բերված պլաստիկ քարտերի միջոցով ամենամեծ գումարով անկանխիկ գործարքներ իրականացրած իգական սեռի քարտապանների համար կխաղարկվեն նվերներ, ինչպես նաեւ ամենամեծ գումարով անկանխիկ գործարք իրականացրած 10 հաճախորդները կստանան 8.7% Сash Back»,- ասված է հաղորդագրությունում:
Նվերների խաղարկությունը կանցկացվի մայիսին:
MasterCard Standard եւ MasterCard Gold տեսակի քարտերը տրամադրվում են Առէկսիմբանկի սպասարկման բոլոր կետերում: