Telcell-ը ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 19-ին «Թել-Սել» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
«Թել-Սել» ընկերության բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը, Banks.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԲ որոշումը, նշել է, որ այս տարի ընկերությունը պատրաստվում է իր հիմնական՝ տերմինալային ուղղությունից զատ, հանդես գալ երկու նոր՝ արագ դրամական փոխանցումների համակարգի (Telcell transfer) եւ էլեկտրոնային փողի ներդրման ուղղությամբ:
«Բուն պրոդուկտի մեկնարկը եւ շնորհանդեսը նախատեսված է ավելի ուշ՝ 2016թ. երկրորդ եռամսյակում»,- նշել է Արթուր Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. վերջին ԿԲ-ն «Թել-Սել»-ին տրամադրել էր նաեւ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու ու վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնելու լիցենզիաներ: