Անելիք Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 1.88 մլրդ դրամով
Անելիք Բանկի բաժնետեր լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ն Անելիք Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 1.88 մլրդ դրամով:
Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ նշված միջոցներն ուղղվելու են բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը, զարգացման տեմպերի պահպանմանը, ինչպես նաեւ` մատուցվող ծառայությունների փաթեթի ավելացմանը:
«Ինչպես կանոնադրական կապիտալի՝ անցած տարվա 1 մլրդ դրամով ավելացումը, այնպես էլ այս համալրումը հնարավորություն կտան Անելիք Բանկին ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսականին, իրականացնել առավել լայնածավալ ու դիվերսիֆիկացված վարկավորում, ներգրավել նոր հաճախորդներ, ինչպես նաեւ` ընդլայնել մասնաճյուղերի ցանցը»,- ասել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նա ընդգծել է, որ, ունենալով Կրեդիտ Բանկի աջակցությունը, Անելիք Բանկը «վստահորեն կարող է լուծել իր առջեւ ծառացած այլ հավակնոտ եւ հեռանկարային ծրագրեր»: