Նոյեմբերի 22-ին կմրցեն ՀՀ ֆինանսաբանկային համակարգի շախմատասերները
Նոյեմբերի 22-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կանցկացվի Ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի անհատական-թիմային առաջնություն՝ նվիրված Բանկային աշխատողի օրվան։
ԿԲ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ առաջնությանը կարող են մասնակցել առեւտրային բանկերի, ապահովագրական ընկերությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների շախմատասերները:
Առաջնությանը մասնակցության հայտեր են ներկայացրել համակարգի 15 կազմակերպություններ (ավելի քան 70 մասնակից):
Առաջնությանը մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է: