Արդշինբանկը Euromoney-ի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ»
Արդշինբանկը Լոնդոնում Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ»:
«Միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցները բարձր են գնահատում ՀՀ բանկային համակարգում Արդշինբանկի առաջատար դիրքերը՝ հատկապես հաշվի առնելով, որ բանկն էապես ավելացրել է շուկայի իր մասնաբաժինը: Արդշինբանկը նաեւ Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որ միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է պարտատոմսեր»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Բանկում նշել են, որ «Տարվա լավագույն բանկ» տիտղոսի նվաճումը եղել է «շնորհիվ բանկի հաճախորդների եւ գործընկերների հետ փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցության»: