ՌԻԱ Նովոստի. ԱՄՆ-ի պահանջով Երևանում Ռուսաստանի քաղաքացի է բերման ենթարկվել
Երևանի օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը: Հղում անելով վերջինիս փաստաբան Կարեն Ներսեսյանին` ռուսաստանյան գործակալությունը նշում է, որ Միրոնովը ձերբակալվել է Միացյալ Նահանգների պահանջով: Փաստաբանը հայտարարել է, որ 30-ամյա Միրոնովը, ով ռուս-բելառուսական մի ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնի ղեկավարն է, կնոջ հետ Հայաստան էր եկել հանգստանալու: Նա այժմ գտնվում է կալանավայրում և սպասում է դատարանի որոշմանը` ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ... Читать дальше...