Ապատուրայ. ՆԱՏՕ-ն անհանգաստացած է շփման գծում իրավիճակի լարվածությամբ
ՆԱՏՕ-ն աջակցում է լեռնային ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Ինչպես հաղորդել է Տրենդ գործակալությունը, այս մասին փետրվարի 16-ին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«Ալյանսն ուղղակիորեն ներգրավված չէ լեռնային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բայց մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք աջակցում ենք լեռնային ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»,-ասել է Ապատուրայը:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն անհանգաստացած է շփման գծում իրավիճակի լարվածությամբ: «Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներն հանդիսանում են նաև ԵԱՀԿ ՄԽ անդամ: Կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը – աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին և հակամարտության կարգավորմանը»,-եզրափակել է Ապատուրայը: