Արժանապատիվ խաղ չստացվեց: Ֆուտբոլասերները վանկարկում էին. «Ամոթ-ամոթ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի Լիգայի երրորդ տուրում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն: Մեր թիմի խաղը ակնհայտորեն չստացվեց, թեեւ գնդակին տիրելու եւ տարածքային առավելությունը Հայաստանի կողմն էր: Բանը հասավ այնտեղ, որ հանդիպման վերջնամասում տրիբունաներում տեղ զբաղեցրած հիասթափված ֆուտբոլասերները վանկարկում էին «Ամոթ-ամոթ»: Հետխաղային մամուլի ասուլիսում մեր հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց. …