Արցախա-ադրբեջանական սահմանն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով. Մովսես Հակոբյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած առկա որոշակի լարվածությանը: Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում: Այսօր զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հակոբյանը:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով։ Արցախի ուղղությունն ամբողջությամբ, իսկ հայ-ադրբեջանական սահմանը՝ մասամբ արդեն ապահովված են տեսադիտարկման սարքերով: