Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայել կատարած պաշտոնական այցի ժամանակ խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները՝ խորացնելով ընկերությունն ու մեծացնելով այդ երկրին ցուցաբերվող աջակցությունը:
«Մեր խորը և տևական ընկերությունը մոտակա օրերին ավելի կխորանա և կուժեղանա», - ասել է Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո:
РИА Новости-ն գրում է, որ ամերիկյան հեռուստաալիքները հեռարձակել են Թրամփի ելույթը:
Նախագահը նշել է, որ իր բանակցություններն Իսրայելի ղեկավարության հետ «շատ արդյունավետ» են եղել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով մեկնել է Երուսաղեմ, որտեղ Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մասնակցել է նրա դիմավորման արարողությանը: