Մայիսի 23-ին ժամը 06.00-ից փակ է լինելու Քարվաճառ-Վարդենիս. ԱԻՆ
Ս.թ. մայիսի 23-ին, ժամը 06:00-ից Քարվաճառ-Վարդենիս (23-րդ կմ) ավտոճանապարհին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով, որի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով: