Իրանցիները նախագահական ընտրություններում կկարողանան քվեարկել 102 երկրում բացվող 310 ընտրատեղամասում
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի 12-րդ նախագահական ընտրություններում իրանցիները կարող են քվեարկել աշխարհի 102 երկրում բացվելքի 310 ընտրատեղամասում:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, իրանցի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին նշել է, որ 55 ընտրատեղամաս է գործելու ԱՄՆ-ում, 21-ը` Արաբական Միացյալ Էմիրություններում, 22-ը` Իրաքում և 12-ը` Մեծ Բրիտանիայում, որտեղ Իրանի քաղաքացիները կկարողանան իրենց ձայնը տալ իրենց նախընտրած թեկնածուին:
Քանի որ Կանադայում ընտրություններ անցկացնելու շուրջ բանակցություններն անարդյունք էին ավարտվել, որոշում է կայացվել կանադաբնակ իրանցիների համար մի քանի ընտրատեղամաս բացել ԱՄՆ-ի հյուսիսային սահմանի մոտ:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: