Լանա Դել Ռեյը թողարկել է Love երգի տեսահոլովակը (տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը թողարկել է իր նոր` Love երգի տեսահոլովակը: Այն հրապարակվել է երգչուհու YouTube ալիքում:
Հայտնի է, որ փետրվարի 18-ին Լոս Անջելեսում հայտնվել են երգչուհու պատկերով առեղծվածային պաստառներ: Դել Ռեյի երկրպագուներից շատերը որոշել են, որ այս կերպ նա ակնարկում է նոր ալբոմի շուտընթաց թողարկումը:
Նշենք, որ Լանա Դել Ռեյը 4 ստուդիական ալբոմ և մի շարք սինգլներ է թողարկել: