Ինչպես պաշտպանել Facebook պրոֆիլը հաքերներից. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook կայքի իր էջում գրել է, որ ադրբեջանական հաքերները արդեն մի քանի օր հարձակվում են հայկական ֆեյսբուքյան հաշիվների վրա, կոտրում դրանք և տեղադրում մահացած մարդկանց նկար։
Մեդիափորձագետը գրել է, որ հիմնականում մեղքը ֆեյսբուքյան հաշվի օգտատիրոջն է, հաքերներն առանձնապես լուրջ ջանքեր չեն գործադրում, քանի որ հիմնականում օգտատերերը խոցելի են դառնում, երբ օգտագործում են նույն գաղտնաբառը, որն արդեն օգտագործել են այլ տեղերում։
«Կամ կեղծ հղում են ուղարկում, որը տեսքով նման է ՖԲ֊ին կամ ձեր մեյլին։ Երբեք մի կտացրեք հղումներին․ ձեռքով հավաքեք։ Նույնիսկ եթե հղումը ընկեր է ուղարկել»,–գրել է մեդիափորձագետը և խորհուրդ տվել հաշիվը պաշտպանելու համար կիրառել հետևյալ քայլերը։