Սրբազանը պետք է երաշխիքներ տա, որ շարժման միջոցով նախկին ռեժիմի վերադարձ չի լինելու․ Էդմոն Մարուքյան
Մենք մեր մոտեցումներն արտահայտել ենք շարժման ու առաջնորդության մասին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մեր որոշակի մտահոգություններն ենք արտահայտել նաև այն մասին, թե ինչ պայմաններում է հնարավոր ամբողջական աջակցություն։ Մենք ասել ենք, որ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմի վերադարձի, նա ոչ թե պետք է դա հստակ արձանագրի, այլև ցույց տա։
Միջազգային չափանիշ կա, ասում է՝ դատավորը պետք է ոչ միայն լինի անկախ, այլ երևա անկախ։ Նույն բանը ասել եմ նաև Սրբազանին։ Եթե մեր մոտեցումները հաշվի առնեն, շարժումը ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա»,- ասաց Մարուքյանը։