Վիսկոնսում ձյաների վերահաշվարկը կրկին ցույց է տվել Թրամփի հաղթանակը
Ամերիկյան Վիսկոնս նահանգում ձայների վերահաշվարկը հաստատել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ գործակալության տվյալների՝ վերահաշվարկը ցույց է տվել, որ Թրամփը տվյալ նահանգում իր մրցակից Հիլարի Քլիթոնից 22 հազարով ավելի շատ ձայներ է հավաքել: Նահանգում ընդհանուր առմամբ քվեարկել էր 3 մլն մարդ: Այնուամենայնիվ, վերահաշվարկը ցույց է տվել նախնական տվյալների 0,06% փոփոխություն:
Միևնույն ժամանակ դաշնային դատավորը մերժել է Փենսիլվանիա նահանգում ձայների վերահաշվարկ անելու հայցը, ինչը պահանջում էր «կանաչների» կուսակցություն:
Ավելի վաղ դատավորը մերժել էր Միչիգան նահանգում վերահաշվարկ անելու հայցը: