Պալմիրայի բնակչության 20 տոկոսը դեռևս քաղաքում է գտնվում. Ստաֆան դե Միստուրա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտնել է, որ Պալմիրայի բնակչության 20 տոկոսը իսլամիստների հարձակման պահին դեռևս գտնվում էր քաղաքում:
«ԻՊ-ն անսպասելիորեն գրավել է քաղաքը` զգալի թվով գրոհայինների ներգրավելով: Բնակչության մեծամասնությունը կառավարության հաղորդմամբ տարհանվել է»,- РИА Новости-ի փոխանցմամբ` ասել է դե Միստուրան`հավելելով, որ «մտահոգություն կա նրանց համար, որոնց չեն հասցրել տարհանել: Նրա խոսքով` նրանք կազմում է բնակչության 20 տոկոսը: