Յուվենտուսը և Միլանը հաղթեցին միևնույն հաշվով (տեսանյութ)
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում հաղթանակներ են տոնել Թուրինի «Յուվենտուսը» և «Միլանը»:
Թուրինցիները արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել են «Կևոյին», իսկ միլանցիները նույն հաշվով առավելության են հասել «Պալերմոյի» նկատմամբ:
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 30 միավորով առաջին տեղում է, իսկ «Միլանը» վաստակելով 25 միավորով շրջանցել է «Ռոմային» և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Հռոմեական ակումբը 12-րդ տուրի իր խաղն ավելի ուշ է անցկացնելու:
«Կիևո» - «Յուվենտուս»՝ 1:2
Գոլերը՝ Պելեսյե 66 - Մանջուկիչ 53 Պյանիչ 75
«Պալերմո» - «Միլան»՝ 1:2
Գոլերը՝ Նեստորովսկի 71 - Սուսո 15 Լապադուլա 82
Ա Սերիայայի 12-րդ տուրում այսօր կայացել են նաև հետևյալ հանդիպումները.
«Պեսկարա» - «Էմպոլի»՝ 0:4
«Ջենոա» - «Ուդինեզե»՝ 1:1
«Սասուոլո» - «Ատալանտա»՝ 0:3
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ: