Մենի Պակյաոյի տրիումֆալ վերադարձը
Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն (59-6-2, 38 նոկաուտ) մեկ տարվա դադարից հետո վերադարձել է ռինգ՝ վստահորեն հաղթելով Ջեսի Վարգասին (27-2, 10 նոկաուտ):
37-ամյա բռնցքամարտիկը վերադարձրել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Ֆիլիպինցին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։
Մենամարտին հետևել է անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը, ով 2015-ին ավարտել էր պրոֆեսիոնալ կարիերան։