Կարևոր չէ, թե որքան մեզ կռմբակոծեն, մենք ժպտում ենք. Հալեպի մանուկների առօրյան (տեսանյութ)
Al Jazeera-ի անգլալեզու ծառայությունը twitter-ի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որում ներկայացվում է, թե ինչպես են փորձում իրենց առօրյան գունազարդել Հալեպի ավերակ դարձած թաղամասերի մանուկները:
Երեխաները ներկում են հին շենքերի պատերը և նոր գույներ հաղորդում պատերազմի ընթացքում անշնչացած շենքերին:
«Ես նկարում եմ ժպտացող դեմք, որովհետև կարևոր չէ, թե որքան են մեզ ռմբակոծում, մենք ժպտում ենք», - պատմում է Հալեպի փոքրիկ բնակչուհիներից մեկը:
Նախաձեռնության հեղինակներից մեկը բացատրել է, որ իրենց նպատակն է, որպեսզի երեխաների հոգեբանության մեջ գերակայող չդառնա պատերազմական ճնշող մթնոլորտը:
Հիշեցնենք, որ շրջափակման մեջ գտնվող Հալեպ քաղաքը հրադադարի ավարտին պես երեկ կրկին ռմբակոծության է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, սիրիական բանակի կամ Ռուսաստանի ավիացիոն ուժերը հարվածներ են հասցրել քաղաքի արևմտյան ծայրամասերում գտնվող շրջանների ուղղությամբ, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ: Այս մասին նոյեմբերի 5-ի հաղորդել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:
These Aleppo children are bringing colour to their war-torn city. pic.twitter.com/PyVxQX64XI
— Al Jazeera English (@AJEnglish) November 6, 2016