ՄՅՈւ-ն ևս մեկ լուրջ կորուստ ունի Սուոնսիի դեմ խաղից առաջ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի օգնի իր թիմին Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի` «Սուոնսիի» հետ արտագնա խաղում,- տեղեկացնում է «MEN»-ը:
Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարողանա հույսեր կապել նաև Պոլ Պոգբայի հետ, ով վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի խմբային փուլի` թուրքական «Ֆեներբահչեի» հետ հանդիպմանը:
Ռեշֆորդի բացակայությունը ենթադրում է, որ մեկնարկային կազմում հայտնվելու շանս կստանան Ուեյն Ռունին կամ Հենրիխ Մխիթարյանը:
«Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: