Մահացել է էլեկտրոնային երաժշտության պիոներ Ժան Ժակ Պերեն
Շվեյցարիայում 87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, պրոդյուսեր և էլեկտրոնային երաժշտության պիոներ Ժան Ժակ Պերեն. այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Երաժշտի դուստրը նշել է, որ նրա մահվան պատճառ է դարձել թոքերի քաղցկեղը:
Ժան Ժակ Պերեն հայտնի է որպես առաջին եվրոպացի երաժիշտը, ով սկսել է աշխատել էլեկտրոնային գործիքների հետ: Նրա երաժշտությունը հայտնվել է գովազդում և հեռուստատեսային շոուներում, այդ թվում` «Սիմփսոններ» և «Հարավային այգի » մուլտսերիալներում: