Արգենտինյան Telefe Noticias հեռուստաընկերությունը ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Արցախի մասին
Արգենտինյան Telefe Noticias հեռուստաընկերության նկարահանող խումբն այցելել է Արցախ, եղել Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում և առաջապահ դիրքերում:
Այցի ժամանակ զրույց է անցկացվել առաջնագծում ծառայող զինվորների, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Թալիշ և Մատաղիս գյուղերից տեղահանվածների, զոհվածների ընտանիքների հետ:
Ծավալուն ռեպորտաժի ընթացքում արգենտինացի լրագրողները հանգամանորեն ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Օգոստոսի 15-ից ամեն երեկո TELEFE հեռուստաընկերության լրատվական ծրագրի շրջանակներում մի քանի օր ցուցադրվում է Լեռնային Ղարաբաղի մասին պատմող ռեպորտաժը: