Ռիո-2016. Հարությունյանի և Ալեքսանյանի եզրափակիչների ժամերը
Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 ու 98 կգ քաշային կարգերում, համապատասխանաբար, Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը մտել են եզրափակիչ:
Այդ քաշային կարգերի վճռորոշ գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշրին: Առաջինը գորգ դուրս կգան 66 կգ բրոնզե մեդալի համար պայքարողները (2 գոտեմարտ), որից հետո Միհրանը ոսկե մեդալի համար կպայքարի սերբ Դավոր Շտեֆանեկի հետ:
Նշված քաշային կարգի պարգևատրման արարողությունից հետո ասպարեզ դուրս կգան 98 կգ քաշայինները: Բրոնզե մեդալի համար կայանալիք ևս 2 գոտեմարտերից հետո Արթուր Ալեքսանյանը եզրափակչում կմրցի կուբացի Դանիել Լուգո Կաբրերայի հետ: