Չինացի ուսանողը փորձել է մտնել Բուքինգհեմյան պալատ` Էլիզաբեթ 2-րդին սպանելու համար
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը օգոստոսի 12-ին ձերբակալել է 25-ամյա ուսանողի Չինաստանից, ով փորձել է Բուքինգհեմյան պալատ մտնել` դանակը թաքցնելով կոշիկի մեջ, գրում է The Daily Mail-ը:
Հան Չժանը, ով սովորում է Շեֆիլդում բրիտանական համալսարանում, ձերբակալության պահին վստահեցրել է, որ մտադիր է եղել սպանել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին: Նշվում է, որ երիտասարդը կարող է հոգեկան խանգարումներ ունենալ:
Աղբյուրը նշում է նաև, որ մայիսից ի վեր սա արդեն 4-րդ նման դեպքն է: Նախորդ շաբաթ, օրինակ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի տղամարդ անցել է դարպասի վրայով և մոտ 15 րոպե գտնվել է թագավորական նստավայրի տարածքում, երբ նրան նկատել են անվտանգության աշխատակիցները: