Կաննում տուգանել են 10 մուսուլման կանանց` լողափերին բուրքինիով հայտնվելու համար
Ֆրանսիական Կանն քաղաքի քաղաքապետարանը հաստատել է, որ լողափերին կանանց բուրքինի կրելն արգելող հրամանը խիստ պահպանվում է, և 10 խախտողների հանդեպ արդեն կիրառվել են համապատասխան միջոցառումներ, գրում է РИА Новости-ն:
Բուրքինին լողազգեստ է, որը համապատասխանում է շարիաթի բոլոր պահանջներին մուսուլման կանանց հագուստի հարցում, նրանում փակ է մարմնի մեծ մասը:
Նախորդ շաբաթ Կաննի քաղաքապետ Դավիթ Լիսնարն արգելել է այն կանանց մուտքը լողափ, ովքեր չունեն լողազգեստ, որը համապատասխանում է պատշաճության կանոններին:
Նշվում է, որ բուրքինիով այցելուներից 6-ը լքել են լողափը ստիպողաբար, ևս 4 կին տուգանվել է 38 եվրոյով:
2011թ. ապրիլին Ֆրանսիայում արգելվել է կրել մուսուլմանական հագուստ, որն ամբողջությամբ փակում է դեմքը: Ֆրանսիական օրենքն արգելում է կրել նման հագուստ հասարակական վայրերում: