Իջևանում հայտնաբերվել է տղամարդու դի` հրազենային վնասվածքով
Տավուշի մարզի Իջևան քաղաքում այսօր հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Զարզանդ Գաբրիելյանը:
«Օգոստոսի 16-ին՝ ժամը 8:45, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մարզպետի տղայի հուշաղբյուրի մոտակայքում գտնվող գետում դի կա:
Մեկնած խումբը նշված վայրում հայտնաբերել է Վաչագան Ա-ի դին` որովայնի շրջանում հրազենային վնասվածքով»,-ասաց Գաբրիելյանը: