Օվկիանոսի հատակին մանուշակագույն «գաճաճ» կաղամար են հայտնաբերել (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում E/V Nautilus հետազոտական նավի գիտնականները Կալիֆորնիայի ափերի մոտ փոքրիկ մանուշակագույն կաղամար են հայտնաբերում: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է lenta.ru-ն:
Գիտնականների մեկնաբանությունների համաձայն՝ նրանք եկել են եզրակացության, որ օվկիանոսի հատակին հանգստացող մեծ աչքերով տարօրինակ արարածը Rossia pacifica է, այսպես կոչված՝ գաճաճ կաղամար:
Վառ մանուշակագույն և հսկայական, ասես նկարված աչքերով այս արարածը կարծես մանկական խաղալիք լինի, այլ ոչ ստորջրյա բնակիչ:
«Կարծես երեխան իր խաղալիքը ձեռքից գցած լինի»,- տեսանյութում ասում է գիտնականներից մեկը: